Սվետլանա Դավթյան – «Կապ չունի ինչ կա հիմա, կարևոր է ինչ եք անելու հետո»


Բոլորիս գլխում ամեն օր հազարվոր նոր մտքեր ու գաղափարներ են առաջանում, հավանական ու չէ՛, չեմ ասելու անհավանական, որովհետև եթե դա քո մտքով անցել է ուրեմն քո մեջ կա համապատասխան չափով էներգիա այն իրականացնելու համար: Միշտ էլ խելացի մեկը այնպիսի ծրագրեր է ստեղծում, որ դիմացինները մտածում են՝ գրողը տանի ինչո՞ւ սա մեր մտահաղացումը չէր:
Մարդիկ տարիներով սովորում են, որ հետո աշխատեն ամբողջ կյանքում ու հասկանան, որ կյանքը միայն չէր սահմանափակվում համալսարանում գերազանց սովորելով: Ի վերջո գալիս է պահ, որ հասկանում ես, որ քո սովորելը 99 ֆրանկի չափ էլ չարժեր, քանի որ այնտեղ դրսում, երբ իրական կյանք ես մտնում հասկանում ես, որ դիպլոմի գույնը ոչ մի նշականություն չունի ու դու բաց ես թողել գլխավորը, չես հասկացել կյանքի տված իրական դասը:
Բոլոր թռչել ցանկացող մարդկանց միշտ էլ փորձելու են կոտրել, ինչպես բոլոր ժամանակներում, բայց ես գիտեմ, որ դու ուժեղ ես ու երբեք չես հանձնվելու, որովհետև մարդուն հնարավոր չէ հաղթել, երբ նա չի պարտվում: Անկախ նրանից, որ կասեք ես ընդունակ եմ կամ չեմ ինչ-որ բան անելու երկու դեպքում էլ դուք ճիշտ եք: Այն պահին, երբ սկսում եք ճիշտ մտածել, սկսում է աշխատել ինչ կա ձեր ներսում՝ ձեր ուժը, որ աշխարհից էլ մեծ է, նա կսկսի երևալ և կտիրի ձեր մտքերի վրա:
Կապ չունի ինչ կա հիմա, կարևոր է ինչ եք անելու հետո: Կարող եք նայել հետ կամ կարող եք կենտրոնանալ նրա վրա ինչ եք ուզում: Դուք եք ձեր ճակատագրի դիզայները:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ