Սվետլանա Դավթյան – «Հեյ, դու…»


Դու յուրահատուկ ես հենց նրանով, որ դու դու ես
Հե՛յ դու: Այո՛ դու, դադարիր ինքդ քեզանից դժգոհ լինել: Դու անթերի ես: Դադարիր ցանկանալ ունենալ ուրիշների տեսքից, ուրիշի նման լինել, հագնվել, ապրել, դադարիր ցանկանալ, որ բոլոր մարդկանց դուր գաս, ինչպես դուր են գալիս շատ ուրիշները: Դադարիր ատել քո մարմինը, քո դեմքը, քո անհատականությունը, մի կենտրոնացիր այն հանգամանքների վրա, որոնք քեզ խանգարում են լինել ինքնավստահ, դու ունես քո յուրահատուկ հմայքը: Եղիր այնպիսին, ինչպիսին, որ ինքդ ես ցանկանում լինել, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին ցանկանում են քեզ տեսնել ուրիշները:
Մի խելացի կին դեսպան իր հարցազրույցներից մեկում ասել է, որ գեղեցկությունը ո՛չ երկար մազերի մեջ է, ո՛չ անթերի ատամնաշարի, ո՛չ սպիտակ մաշկի, ո՛չ կապույտ աչքերի, գեղեցկությունը քո բարության, ջերմության, մարդայնության և ժպիտի մեջ է:
Վստահ եղիր, իմացիր, թե ով ես դու, ժպտա, այն մարդկանց հավատ կներշնչի: Եթե որևէ մեկը ատում է քեզ, քանիր որ երջանիկ ես ինքդ քո հետ, ապա նրան մեջտեղի մատ ցույց տուր և ասա.
-հե՛յ դու, ուշքի արի, իմ երջանկությունը այլևս ուրիշներից կախված չէ:
Գեղեցկություն է հոնքիդ վրայի սպին, քանի որ նայելով ամեն անգամ հիշում ես, թե ինչպես երեխա ժամանակ ընկար գետնին: Գեղեցկությունն այն է, երբ առաջին անգամ սիրահարվում ես և չես կարողանում աչք փակել և դեմքիդ անհասկանալի ժպիտ է իջնում: Գեղեցիկ է անգամ, երբ կատակ ես անում ու միայն հասկանում եք դու և ընկերդ:
Բարձրաձայն կրկնիր, նայիր հայելու մեջ ու ասա.
-ես երջանիկ եմ քանի որ սիրում եմ իմ «ես»-ը: Ես սիրում եմ իմ թերությունները: Ես սիրում եմ իմ անկատարությունը: Նրանք ինձ դարձնում են կատարյալ: Եվ իմ «ես»-ը բավականին հետաքրքիր է:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ