
Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:
Մենք համարվում ենք նոր, անկախ դարի սերունդ, բայց մեզ համարում են տգետ, հանդուգն, հեռախոսամոլներ և ամեն դեպքում այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր մեր սերնդի հետ հույսեր են կապում գտնելով, որ մենք կկարողանանք աշխարհում ինչ-որ բան փոխել, դադարեցնել պատերազմը և կբացահայտենք անհայտ մնացածը: Մեզ հաճախ են մեղադրում տարբեր հանցանքների մեջ չգիտակցելով, որ մենք ընդհամենը սիրո կարիք ունենք:
21-րդ դար: Ժամանակաշրջան, երբ մարդկությունը գնալով հասնում է իր զարգացման գագաթնակետին, երբ թվում է, թե ամեն գաղտնիք բացահայտված է, և ասելու գրեթե ոչինչ չի մնացել: Սակայն առաջին հայացքից ոչինչ չասող այս պարզ թվականը իր մեծ ազդեցությունն է թողնում մարդկանց հոգեբանության և մտածողության վրա:
Դար, երբ մարդ գնահատվում է, ոչ թե իր գաղափարների, մտքերի և արարքների համար, այլ գեղեցիկ կամ տգեղ, բարձրահասակ կամ ցածրահասակ, սափրված կամ չսափրված լինելու համար: Իհարկե՛, կասկած չկա, որ մենք ապրում ենք անարդարության և խաբկանքների մեջ: