Սվետա Խաչատրյան – «Ժամանակը մեր մեջ»

Երբ պատուհանից նայես այն հեռուն, հորիզոնը կնշմարվի:Մտքերդ կսկսեն արթնանալ հիշեցնելով ,որ իրեց <<քունը երբեք չի տանում>>:Կվերադառնաս անցյալ և կհիշես,հետո կզգաս ,որ փոխվել ես,կամ <<փոխել են>>….
Բոլորն էլ կցանկանան անցյալից ինչ որ բաներ փոխել և ապա կպատկերացնեն ներկան, թե ինչպես կլիներ այդ ժամանակ…Ժամանակը գնում է ,սիրում ենք կամ սիրվում,ներում ենք կամ ներվում, կորցնում ենք կամ մեզ են կորցնում ,չէ՜, մենք ինքներս մեզ ենք <<կորցնում>> այս ամենի մեջ:Հիշում ենք ճանապարհներ որոնք անցել ենք և <<երևույթներ>>,որ պատահել են:Անարդարությունների տեղատարափ,ստախոսների բանակ,դիմակավորների ոհմակ…Այո’, տեսել ենք…Խելացիները դասեր քաղելով առաջ են շարժվել,անխելքները հանձնվել ու կոտրվել են:Հուսահատությունը ու թուլությունը մարդկային հոգու ամենամեծ թշնամիներն են,որոնք հաղթահարելի ու պարտելի են միայն կամքի ուժի ու լավատեսության շնորհիվ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ