Սվետա Խաչատրյան – «Սպասվածը»

Ու մի խորություն կա որ ոչ ոք չի կարող չափել: Դա մեր հոգու խորությունն է…Դժվար է հասկանալ ու ընկալել այն, բոլորը չէ, որ կարող են ներթափանցել այնտեղ, ոչ բոլորին մենք թույլ կտանք, բոլորը չէ, որ ներթափանցելուց հետո զգուշությամբ կուսումնասիրեն` մոլորվելու չափ , և հետո մեր հոգու նուրբ թելերը պատահաբար չեն վնասի: Բայց ինչպես ամենախիստ կանոնների դեպքում, այնպես էլ մեր հոգու համար կհայտնվի այն բացառությունը, մեզ համար այդ բացառիկն ու սպասվածը: Նա կգա, կժպտա ու իրեն հատուկ ձևով մեր ներաշխարհի առաջին դասարանում կսովորի: Գերազանցությունն էլ մեզ հասկանալու չափով կվորոշենք: Կբարկանանք և կնեղսրտվենք,բայց և կներենք երբ փորձի փաղչել դասերից: Կսիրենք նրա ամեն ճիշտ խոսքի ու քայլի ,ամեն ժպիտի համար, ամեն խորհրդավոր հայացքի ,անգամ կամակոր պահվածքի համար:Կգա:Այդ միակն ու սպասվածը ,մեր սրտի միակ ու անփոխարինելի բնակիչը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ