Ճանաչիր ինձ – Սուսաննա Տեր-Պողոսյան

Ողջու՜յն,ես Սուսաննան եմ,19 տարեկան։Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։Ունեմ շատ նախասիրություններ,բայց առաջնային համարում եմ նկարչությունը։Նկարչությամբ զբաղվել եմ դեռ մանկուց։2012թ.-ից հաճախել եմ Ճամբարակի գեղարվեստի դպրոց և այն ավարտել եմ գերազանց։Սիրում եմ նկարել տարբեր թեմաներով,բայց ամենից շատ նկարում եմ բնանկարներ և դիմանկարներ։

Դիմանկարներ հաճախ եմ նկարում։Նկարելիս փորձում եմ ինքս ընտրել,թե ով է լինելու բնորդը։Մեծ ուշադրություն եմ դարձնում դիմագծերին և աշխատում եմ չկրկնել նույնը։

 

Ավելի լավ նկարում եմ,երբ նկարչությունը համադրում եմ երաժշտության հետ։

 

Կյանքիս լավագույն շրջանը սկսվեց այն ժամանակ,երբ սկսեցի ավելի խորը մտածել նկարչության մասին և ավելի խորանալ նկարչության մեջ,երբ սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել արվեստին։
Ինձ համար հիմա առաջնային նպատակ է ունենալ ցուցահանդես,որտեղ կներկայացվեն իմ բոլոր նկարները,իսկ նպատակին հասնելու համար պետք է պայքարել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ