Ճանաչիր ինձ – Սուսաննա Գևորգյան

Բարև: Ես Սուսաննա Գևորգյանն եմ, 17 տարեկան:  Ծնվել եմ  Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում, սակայն 4 տարեկանից սկսած ապրում եմ Կոտայքի մարզի Զորավան գյուղում: Սովորում եմ Զորավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Ապագա իրավաբան եմ. հետաքրքրված եմ պատմությամբ, լեզուներով և հասարակագիտությամբ: Ամռանը օգնում եմ ճամբարների կազմակերպմանը՝ որպես ջոկատավարների օգնական, նաև որպես անգլերենի թարգմանիչ: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ գրքեր և լսել երաժշտություն: Հիմա կարդում եմ Քամյուի «Ժանտախտը», որը կարծում եմ բավական ակտուալ է այս շրջանում: Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ կենդանիների նկատմամբ, շատ եմ ցանկանում ունենալ կրիա: Այժմ ֆեյսբուքյան «Էվրիկա» խմբում տեղադրում եմ հարցեր անգլերենից և հայոց պատմությունից: Նպատակը գիտելիքներ փոխանցելն ու ամրապնդելն է, բացի այդ ես ևս ամրապնդում եմ իմ գիտելիքները: Սիրում եմ ֆուտբոլ և բասկետբոլ: Ինչպես արդեն նշել եմ, ապագա իրավաբան եմ և երազանքներիցս մեկը սեփական փաստաբանական գրասենյակ ունենալն է: Բացի այդ, երազում եմ լինել Իսպանիայում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ