Սուսաննա Գևորգյան – «Անվերնագիր»

***
Հեղինակային..

Աստղերը ննջում են դաշնամուրի ծնկներին
ու սերը հոսում է դեպի վար։
Սենյակիս պատուհանագոգին խոյանում է ստվերդ
ու մենք հաշտություն ենք փնտրում իրար գրկում։

Դաշնամուրը նվագում է
Աշնան տխուր մեղեդին,
Ու զգում եմ,
Թե ինչպես են ձեռքերիս վրա շուրթերդ այրվում։

Իմ աչքերն հավերժ ձուլվել է քո աչքերին,
բայց ձեռքերս կարոտ են մնացել,մեղրածոր շուրթերիդ համբույրին։

Հիմա արդեն լուսաբաց է,
Ու դաշնամուրի ծնկներին աստղերը մեռելներ են,
որ պար են գալիս ու ծիծաղում մեզ վրա,
և պատուհանագոգին,որտեղ հիմա մենք չկանք`
Գարուն է…

21 հոկտեմբերի, 12:16

Ձեզ նույնպես կարող է դուր գալ