
Սուսաննա Գևորգյան – «Պատերազմ է»
#ՍուսԳևորգյան
22։50
13.09.22թ
Պատերազմ է
Իմ վերջին ու չմեկնող կյանքի կայարանում։
Արնակոլոլ խրամատում զոհվում են նրանք`
Աննկատ ու լուռ։
Քաղաքը դողում է տխրության կապույտ ջրերում,
Իսկ աչքերիս արտասունքը հրդեհված ծովեր է մարում։
Եվ ես հասկացա, որ մահը երգ է անավարտ ու թերի,
Որ բառերը մոխրացնել է պետք, որպեսզի երգը չկրկնվի:
Պատերազմ է
սահմանի թե այս և թե այն կողմում…
Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները։
Հանգչում են փողոցային լույսերն
Ու
Փողոցը լռում է…
Ինչ որ մեկը սենյակի լույսերը պայծառ վառած դաշնամուր է նվագում,
Աղերսելով`
խաղաղություն…
ազատություն…
և չի ուզում ոչ մի կերպ հրաժարվել չորացած նոտաներից։
Մեկ այլ կողմում երևում է մի կին,
Սևազգեստ է…
Ձեռքերը գլխին դրած քայլում է քսվելով պատերին,
Հետո գլուխ տալով ու բարձրաձայն լացելով
Հեռանում է,
Սենյակի լույսն անջատելով հետևից…
Պատերազմ է
սահմանի թե այս և թե այն կողմում…