Սուսաննա Գևորգյան – «Հայրս»

Հեղինակային
13։04
14.06.2022թ.
Հայրս…

Հայրս հողի պես կոպիտ տեսք ունի…
Նա համաշխարհային առաջնորդ,
Աստված
Կամ էլ
բոլորին հայտնի հերոս չէ։
Բայց եթե կարողանամ պատմություն գրել
Կգրեմ հորս մասին,
և դա կլինի ամենամեծը բոլոր պատմություններից։
Հայրս…
Նա իմ լավագույն ընկերն է ում միշտ կարող եմ վստահել։
Երբ անգործ է նստում է բազմոցին
Արցունքները թաքցնելով
Վերցնում մեկ բաժակ սուրճ,
Վառում է ծխախոտը, բավականին հմուտ ձևով,
և սկսում մտածել տեղի֊անտեղի։
Նրա մազերը սպիտակում են աննկատ,
և միայն գիշերը,
երբ թևի ժամացույցը արձակում,
և դնում է սեղանին։
Հայրս չի ծերացել բոլորովին,
և միայն սպիտակած մազերը ցույց են տալիս այն անհոգ օրերն ու վայրկյանները,
որոնք դուրս են վազել ժամացույցից մրջյունների նման,
և անհետացել իմ ու հորս արցունքի կաթիլների մեջ։
Եվ ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
որ սլանում են տարիները,
Մեծանում եմ ես ու մեծանում է հայրս
Ետևում է մնում ծիծաղը
Իսկ այստեղ տարիքը, որը շրջում է կիսաքանդ մեր սենյակներում։
Ես պարզապես ուզում եմ,
որ դուք իմանաք
ՀԱՅՐՍ իմ հատուկ հերոսն է
Համաշխարհային առաջնորդը
և Աստված…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ