Սուսաննա Գևորգյան – «Քո նմանին»

18.05.2022
23։00

Քո նմանին ունենում են,
Որ տառապեն անբուժելի հիվանդությամբ ,
Ու չլինի ոչ մի դարման, որ կփրկի հենց անիծյալ քո նմանից։

Քո նմանին ունենում են ու սիրում են`
Պատահական…
Մտածացին…
Որ չլքես, թեկուզ մի պահ գոյությանդ դադար չտաս։

Քո նմանին ունենում են փոքրիկ գրքի նախաբանում,
Լղոզված տառերի ու կետադրական նշանների արանքներում,
Հետո սպասում վերջաբանիդ՝ տարվա հինգերորդ եղանակի պես:

Քո նմանին ունենում են հազարավոր պատեր այն կողմ,
Ուր գիշերը ցերեկ չի դառնում,
Իսկ երազները մեռնել չեն ուզում,
Չսպիացած հուշերի չսպիացող վերքերում:

Եվ քո նմանն է հենց այն չբացահայտված իներորդ մոլորակը,
Որտեղ ապրեցի՝ իբրև երազանք՝ ցավդ մեղմացնող,
Եվ ուր կլինեմ՝ իբրև հանգուցյալ՝ սիրտդ կեղեքող:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ