Սուսաննա Գևորգյան – «Երիցուկներ»

Մինչ քո գնալը
Իմ ներսում կար մի մարդ,ով նավարկում էր ցանկացած ծով…
Մարդ, ով սիրում էր երգել, ինչպես դու էիր ինձ երգում պատահական պահերին։

Իսկ քեզանից հետո ինձ ժառանգություն թողեցիր քո կերպարը,
Որն այդպես էլ անբացատրելի մնաց…
Դու կյանքի հմուտ դերասան էիր
Անիրական, շինծու ու երևակայական դերերով…

Քեզանից հետո ինձ մնացած ամենալավ Ժառանգությունը երիցուկներն էին,
Որոնց մենք հորինել էինք ինչ֊որ մեկի սերն հասկանալու համար
“Սիրում է”… “Չի սիրում”…

Իսկ հիմա ես ծիծաղում եմ
Հասկանալով,որ դու իմը չես…
Հետո ծիծաղում եմ մտածելով, որ իմ ծիծաղը պետք է անօրինական լինի քանի որ այն շատ արտասովոր է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ