
Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան
1.Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Ըստ ձեզ՝ սա կխթանի, որպեսզի դիմորդը ֆիքսվի մեկ հիմնական մասնագիտության վրա և հեշտ կողմնորոշվի, թե՞ կզրկի նրան այլընտրանքայիմ հնարավորություններից և կսահմանափակի նրա ընտրությունը։
❗❗❗Ես կողմ եմ այս որոշմանը և կարծում եմ, որ այն կօգնի դիմորդին հասկանալու, թե որ ոլորտն է իրեն ավելի համապատասխան, ավելի հեշտ կողմնորոշվելու, մեկ բուհի ու մեկ մասնագիտության վրա ֆիքսվելու։ Մի փոքր դժվար կլինի այն դիմորդների համար, ովքեր հետաքրքրության տարբեր շրջանակներ ունեն, բայց միաժամանակ կօգնի գտնելու այն ոլորտը, որտեղ նրանք լավագույնս կդրսևորեն իրենց ❗❗❗
2. Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ այս հարցի հետ կապված, որպես դիմորդ՝ մտավախություն ունե՞ք, որ կարող եք բախվել նմանատիպ խնդրի։
❗❗❗ Կարծում եմ՝ այդպիսի աղմուկ բարձրացավ այն պատճառով, որ դիմորդները դեռ պատրաստ չէին նման որոշման և անհրաժեշտ չափով տեղեկացված չէին։ Հուսանք՝ այս տարի նման խնդիր չի առաջանա։ Մտավախություն ընդհանրապես չունեմ, քանի որ քննություններին պատրաստվում եմ լրջորեն, ամենայն պատասխանատվությամբ, հիմնական ժամանակս տրամադրում եմ հենց պարապմունքներիս ու ձգտում եմ ստանալ առավելագույն արդյունքը։ Այս դեպքում կարծում եմ՝ ոչ ոք էլ մտավախություն չէր ունենա))) ❗❗❗
3.Նշեք այս փոփոխության դրական և բացասական կողմերը։
❗❗❗ Բացասական կողմերից կնշեմ այն, որ միաժամանակ տարբեր ոլորտներով հետաքրքրված դիմորդին հնարավորություն չի տրվում միանգամից իրեն հետաքրքրող մասնագիտությունների շրջանակը նշել։ Պիտի ընտրվի միայն մեկն ու միայն մեկ բուհում։ Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել, որպեսզի, օրինակ ԵՊՀ-ում բալերը չհերիքելու ու շեմը չհաղթահարելու դեպքում դիմորդը կարողանա կրթությունն սկսել օրինակ Բրյուսովում։
Դրական կողմերից մեկն այն է, որ հստակեցվում են դիմորդի նպատակն ու դրան հասնելու կոնկրետ ուղին։ Եթե մենք՝ դիմորդներս, արդեն ընդունված ուսանողները ուսումնասիրենք այն մասնագիտությունը, որը սիրում ենք, որով ցանկանում ենք կառուցել մեր ապագան, պետությունը միայն կշահի դրանից։ Այս դեպքում արդեն կմեծանա մրցակցությունը դիմորդների միջև, որն էլ քանակի փոխարեն կապահովի որակ ու ապագայում լավ մասնագետներ։ ❗❗❗