Ինչպե՞ս է էներգետիկ ըմպելիքը նվազեցնում վտանգավոր հիվանդությունների հավանականությունը ։

Գիտնականները պարզեցին , որ  ամենօրյա սուրճի օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը ՝ 12%  հիվանդությունների առկայության դեպքում ։ Առողջության բարելավման ավելի շատ հնարավորություններ դիտվում են նրանց մոտ , ովքեր  օրեկան խմում են երեք բաժակ : Ինչպես պարզվել է , օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում  սուրճի հատիկների մեջ պարունակվող  ՝ հակաօքսիդիչներն ու պոլիֆենոլները ։

Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի գիտնականներն անցկացրեցին մասշտաբային ուսումնասիրություններ , որն ապացուցեց  սուրճի օգտակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ։  Փորձի արդյունքները հրապարակվել են  գիտական հայտնի ամսագիր՝  « Annals of Internal Medicine » – ում ։ Հետազոտողները 16 տարիների ընթացքում հետևել են ավելի քան 500 հազար մարդկանց օրգանիզմում կատարվող փոփոխությունների ցուցանիշներին , որոնց տարիքը փորձարկման մեկնարկի ժամանակ եղել է 45-ից մինչև 75 տարեկան : Այս տարիների ընթացքում մասնակիցները պարբերաբար լրացրել են իրենց առողջությանը և կենսակերպին վերաբերող հարցաթերթիկներ : Փորձագետները եկել են այն եզրակացության , որ օրեկան մի քանի բաժակ սուրճի սպառումը ,  կարող է զգալիորեն երկարացնել կյանքը , իսկ հինգ կամ ավելի բաժակը`կնվազեցնի ինսուլտի ռիսկը  40% -ով : Ուսումնասիրության առաջատար հեղինակը պնդում է․

«Մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը բարելավում է լյարդի ֆունկցիան և իմունային համակարգը : Այս տվյալները հնարավորություն են տալիս վստահաբար ասել , որ սուրճը դրական ազդեցություն ունի առողջության վրա »:
Հսկայական ուսումնասիրության արդյունքների համաձայն `օրեկան մեկ բաժակ սուրճը կարող է լուրջ բարելավել առողջությունը  ։ Սուրճի մեկ չափաբաժնի օգտագործման դեպքում  սրտանոթային հիվանդություններից ,  քաղցկեղից , կաթվածից մահանալու ռիսկը նվազում է 12% -ով (համեմատած այն մարդկանց հետ , ովքեր չեն խմում սուրճ ) : Օրեկան երեք բաժակ սուրճը նվազեցնում է այդ ռիսկը  18%-ով ։ Ճշգրիտ ուղղումներ կատարելով ՝ սննդակարգի և ծխելու գործոններում , հետազոտողները հայտնաբերել են հստակ  օրինաչափություն ՝ ինչքան բարձր է սուրճի սպառումը , այնքան ցածր է մահվան ռիսկը յուրաքանչյուր հիվանդությունից : Միևնույն ժամանակ , ամենևին կարևոր չէ , ըմպելիքը պարունակում է կոֆեին , թե ոչ ։

Այս էներգետիկ ըմպելիքը երկար ժամանակ գրավել  է գիտնականների ուշադրությունն իր օգտակար հատկություններով : Օրինակ ՝ հայտնի է , որ սուրճն ակտիվացնում է ուղեղը , նպաստում թոքերի շնչառական գործընթացին  , նվազեցնում սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը , քաղցկեղի առաջացումը , նույնիսկ վերականգնում է ճանաչողական գործընթացը ՝ Պարկինսոն և Ալցհեյմեր հիվնդություններով տառապողների մոտ ։ Սա ապացուցվեց   մկների վրա անցկացված փորձարկումների շնորհիվ , որոնց գեների փոփոխության արդյունքում  , նրանք դարձան Ալցհեյմեր հիվանդության կրողներ ։ Կենդանիներին սկսեցին կոֆեին տալ և  հետագայում պարզվեց , որ դրանց մոտ  ճանաչողական խանգարում տեղի չունեցավ :

Կան նաև  ծանրակշիռ  ապացույցներ , որ սուրճի չափավոր սպառումը կարող է զգալիորեն նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը կանանց մոտ : Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականներն աշխատելով  215 հազար մարդու ցուցանիշների հետ , ստացել են նույն տվյալները : Ըստ նրանց հետազոտությունների `բնական ըմպելիքի օգտագագործումը բերում է օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը:

• Սուրճն աշխարհում ամենատարածված ըմպելիքն է : Զարմանալի է , բայց  նա զբաղեցնում է երկրորդ  տեղն  ամենակարևոր օրինական ապրանքատեսակների վարկանիշում՝ նավթից հետո : Ամեն տարի աշխարհում արտադրվում է ավելի քան 6.5 միլիարդ տոննա սուրճ , որոնցից 5 միլիարդն արտահանվում է Եվրոպա , ԱՄՆ և Կանադա : Միջին հաշվով , երկիր մոլորակի ժամանակակից բնակիչը , տարեկան սպառում է ՝  4.2 կգ սուրճ : Ըստ վերջին հարցումների , սուրճի ամենահավատարիմ  սիրահարները ՝   Ֆինլանդիայի , Նորվեգիայի և Դանիայի բնակիչներն են :

• Սուրճը հայտնաբերվել է այծերի միջոցով: Մի հովիվ նկատել է, թե ինչպես են իր այծերն աշխուժանում սուրճի հատապտուղներ ուտելուց հետո: Նա որոշել է հասկանալ, թե ինչ բույս է դա: Հովիվը հատիկները տարել է մի վանականի մոտ, որը սուրճի հատիկների ըմպելիք է պատրաստել ու խմել: Նա հասկացել է, որ դրա շնորհիվ կարողացել է ողջ գիշեր արթուն մնալ: Հենց այսպես էլ ստեղծվել է սուրճը:

• Սուրճը երկրորդ հայտնի ըմպելիքն է աշխարհում: Առաջին տեղում, իհարկե, ջուրն է:

• Այն նաև աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է՝ նավթից հետո:

• Ամեն օր աշխարհում մոտ 2.5 մլրդ բաժակ սուրճ է սպառվում:

• Ամերիկացիներն ամեն տարի սուրճի համար ծախսում են ավելի քան 1092 դոլար:

• Աշխարհի ամենաթանկ սուրճի կես կգ-ն արժե 600 դոլար: Այն ստեղծվում է սումատրական կատվի կեղտից:

• Հին արաբական մշակույթում, կինը կարող էր ամուսնուց բաժանվել միայն այն դեպքում, եթե ամուսինը չհավաներ իր պատրաստած սուրճը:

• Տարբեր աղբյուրների խոսքով՝ հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն իր համար սուրճ պատրաստելիս ամեն անգամ օգտագործում էր 60 սուրճի հատիկ, մինչդեռ հեղինակ Օնորե դը Բալզակն ամեն օր ըմպում էր 60 բաժակ սուրճ:

• Սուրճն ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում 9:30-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում:

• Ողջ պատմության ընթացքում 5 անգամ փորձել են արգելել սուրճի օգտագործումը:
Առաջին անգամ այն արգելել են 1511թ.-ին՝ Մեքքայում, քանի որ հավատացած էին, որ այն վատացնում է մտածելու ունակությունը:
16-րդ դարում իտալացի հոգևորականները նույնպես փորձել են արգելել սուրճի օգտագործումը՝ պիտակելով այն սատանայական ըմպելիք: Սական Հռոմի Պապ Քլիմենթ 7-րդն այնքան շատ է սիրել սուրճ խմել, որ թույլ չի տվել այն արգելել, ավելին՝ 1600թ.-ին օծել է այն:
Օսմանյան կայսրության  առաջնորդ Մուրադ 4-րդը 1623թ.-ին սահմանել է սուրճ օգտագործելու դեպքում հասնող առաջին պատիժը. սուրճ ըմպող ցանկացած մարդու ծեծում էին ու նետում ծովը:
1746թ.-ին Շվեդիայի կառավարությունը նույնիսկ արգելեց սուրճի սպասք՝ բաժակներ և այլն, ունենալ:
Սուրճն արգելելու վերջին փորձն արվել է 1777թ.-ին Պրուսիայում: Ֆրեդերիկ Մեծը հայտարարեց, որ գարեջուրը սուրճից առավել կարևոր է: Նրա կարծիքով սուրճը խանգարում էր գարեջրի սպառմանը:

Թեյը ծագմամբ Հարավարևմտյան Չինաստանից է, որտեղ այն օգտագործվել է որպես բուժիչ խմիչք դեռևս Հան դինաստիայի ժամանակ։ Չինական Թան դինաստիայի տիրապետության շրջանում այն հայտնի էր որպես հանգստացնող ըմպելիք, որը տարածվեց նաև Արևելյան Ասիայի այլ երկրներում։ Պորտուգալիայի քրմերը և առևտրականներն այն Եվրոպա ներմուծեցին 16-րդ դարում։ 17-րդ դարի ընթացքում անգլիացիների համար թեյ խմելը նորաձև դարձավ, ովքեր էլ Հնդկաստանում սկսեցին դրա լայնածավալ արտադրությունը և առևտրականացումը ՝ շրջանցելով չինական մենաշնորհը[3]։

• Արևելքը, մասնավորապես` Չինաստանը, թեյի ծննդավայրն է:
• Միջին հաշվարկով` աշխարհում գոյություն ունի թեյի 1500-ից ավելի տեսակ: Իսկ դուք ասում եք «թեյ», պետք է կոնկրետացնել՝ ո՞ր տեսակը:
• Ջրից հետո աշխարհում ամենաշատ օգտագործվող հեղուկը թեյն է:
• Թեյի համտեսումը հեշտ չէ, որքան ենթադրվում է: Բացի համից, կարևոր է նաև ճիշտ ընկալել թեյի հոտը, բույրն ու տերևների որակը:
• Սև թեյը Չինաստանում կոչվում է «Կարմիր թեյ»:
• Աֆղանստանի և Իրանի ազգային ըմպելիքը թեյն է:
• Բրիտանացիներն ամեն օր խմում են 165 միլիոն բաժակ թեյ:
• Միացյալ Նահանգներն ամեն օր սպառում է 1.42 միլիոն ֆունտ թեյ, որն իսկապես լուրջ թիվ է:
• Ամբողջ աշխարհում տարեկան 3 միլիոն տոննա թեյ է արտադրվում:
• Թեև աշխարհում գոյություն ունի թեյի 1500 տեսակ, դրանք հիմնականում 6 տեսակի են՝ սպիտակ, կանաչ, ուլուն, դեղին, սև և խմորված տերևներով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ