
— Ասես այստեղից չլինեմ : Ասես այս կյանքը իմը չէ : Այս մարմինը : Այս դեմքը: Կատու ակնոցներով կինը, որ նստած էր նրա առջև նայում էր ուղիղ նրա աչքերի մեջ ու անվերջ ինչ որ գրառումներ անում, կարծես իրականում ուշադրությամբ լսում էր, թե նա ինչ է խոսում:
— Ես ինձ օտար եմ զգում, իմ առօրյան, իմ կյանքը, ես կարծես գիտեմ, որ այն իմն է բայց … չեմ կարողանում հասկանալ, ինձ թվում է իբր ստիպված եմ անում ամենինչ, ասես ինձ լարել են խաղալիքի նման և ես կրկնում եմ ամենը ինչ այս կյանքն է թելադրում , էլի ու էլի: Երբեմն ես կանգ եմ առնում մի պահի վրա և ինքս ինձ հարցնում եմ << Գրողը տանի , ինչ եմ անում ես >>։ Հասկանում ե՞ք: Մազերը գլխի ետևում ձիգ հավաքած կինը գլխով արեց ու շարունակեց գրառումներ կատարել: Շփոթված երիտասարդը մատիտի թղթին հպվելու սրթսրթոցների ներքո անցկացրած դադարից հետո աղաչող հայացքով նայեց կնոջն ու ասաց.
— Ի՞նչ անեմ ես հիմա : Սրթսրթոցը դադարեց, կինը.բարձրացրեց գլուխն ու նայեց նրան.
— Ձեզ հանգիստ է պետք, քարտուղարուհին կտա դեղատոմսը: Նա շարունակեց սուր ծայրով մատիտը տարուբերել դեղնագունատ թղթի վրա:
— Եվ վերջ՞ Կինը նորից նայեց նրան ու մի փոքր բարձրացնելով ունքերն ասաց.
— Այո ՜
Սրթսրթոցը շարունակվեց :
— Տիկին Մ. հաջորդ հիվանդն այստեղ է :
— Հրավիրիր նրան Քելլի: Նա քարացել էր:
ՆԱ կանգնած էր մի քարի առջև: Մեղմ քամին շոյում էր կարճ կտրված խոտը, որի կանաչը երբեք վառ երանգ չէր ընդունում: