Տորոնազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ մինչեւ 5 մետր բարձրության ծառ։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղ պահպանվել են դրա վայրի մացառուտները։ Սուրճի ծառն առաջին անգամ նկարագրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573 թվականին)։ Արեւմտյան Հայաստանում սուրճի ըմպելիքը տարածում է ստացել դեռեւս 16-րդ դարի սկզբում։ Հետաքրքիր է, որ 1672թ. Ֆրանսիայում բացված առաջին սրճարանի տերը Պասկալ անունով մի հայ է եղել։

այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություն: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտանբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը: Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը’ արդյոք կարելի՞ է, որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել օրական: Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց:Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին: Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա’ խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը’ չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների
վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Օրգանիզմն, ընդունելով իրեն անհրաժեշտ կոֆեինը, վերջում այն դուրս է մղում օրգանիզմից, սակայն սուրճի և կաթի համակցությունը որոշ մարդկանց մոտ
կարող է առաջացնել մարսողական դժվարություններ: Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն: Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին: Իսկ այժմ ևս մեկ հետաքրքիր տեղեկություն սուրճի մրուրի մասին այն հաստատ ձեզ պետք կգա: Սուրճը խմում ենք , իսկ սուրճի մրուրն ի ՞նչ ենք անում: Իհարկե, երբեմն դրանով բախտ են գուշակում, բայց ընդհանրապես դեն է շպրտվում: Սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք ‘ որքան կարևոր է սուրճի մրուրը: Սուրճի մրուրը ոչ պակաս քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում:Սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ