Մի ենթարկվեք սթրեսներին

Սթրեսը այն մշտական լարված վիճակն է,որում մենք ապրում ենք:Բայց այդ չափից դուրս ակտիվության համար մենք վճարում ենք մեզ համար ամենաթանկ բանով՝ մեր առողջությամբ:Ուստի շատ կարևոր է սովորել խելացի հանգստանալ:

Դուք գերհոգնած եք.

եթե առավոտյան շուտ արթնանում եք և չեք կարողանում նորից քնել.
եթե աշխատանքում յուրաքանչյուր նոր ջանք ձեզ մոտ առաջացնում է աճող անհամբերություն,եթե գտնում եք,որ չափազանց դանդաղկոտ են աշխատակիցները,աշխատանքը դանդաղ է գնում,չափազանց երկար են հեռախոսային խոսակցությունները և այլն.
եթե դուք ժամանակ չեք գտնում ուշադրություն դարձնելու ընտանիքին,չնայած այն բանին,որ դրա համար ձեզ կշտամբում եք.
եթե դուք մշտապես հաշվարկներ եք կատարում,թե ինչ պետք է անեք օրվա կամ շաբաթվա ընթացքում,. այդ բոլորը գրի եք առնում շարունակ աճող «գործերի ցուցակում,որոնք անհրաժեշտ է կատարել»:

Ի՞նչ անել.

Կարողացեք որոշ ժամանակ թողնել անհետաձգելի աշխատանքը:Ձեռնամուխ եղեք որևէ ավելի թեթև գործի:
Եթե աշխատանքը չափազանց ծանր է և հանդիսանում է չափից դուրս մեծ լարվածության աղբյուր,ապա տեղափոխվեք նվազ պատասխանատու աշխատանքի:
Չափազանց մեծ ակտիվություն մի դրսևորեք գրասենյակային մանրուքների դեմ մղվող պայքարում:
Ճակատագրի հետ խաղ մի արեք ավտոմեքենայում:Նյարդերի համար չկա ավելի վատ բան,քան փոխադրամիջոցով արագ գնալը:
Ամեն օր առնվազն 20 րոպեանոց զբոսանք կատարեք:
Մի մոռացեք,որ հանգստացուցիչ ազդեցություն է գործում ոչ թե տաք,այլ միայն գոլ ջրով լոգանք ընդունելը:
Քնե՛ք:Երկու չարիքներից նվազ վնասակարը քնաբեր դեղերի թեթև թունավորում առաջացնող ազդեցությունն է,քան մշտական քնատությամբ ապրելը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ