
Բաղադրամաս`
- ելակ – 300 գր,
- ալյուր – 3-4 ճ/գդ,
- ձու – 6 հատ,
- շաքարավազ – 6 ճ/գդ,
- վանիլին – 1/2 թ/գդ,
- փխրեցուցիչ – 1 թ/գդ,
- նարինջ – 1 հատ,
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 250 մլ,
- շաքարի փոշի – 3 ճ/գդ
Պատրաստման եղանակը`
Ձվի դեղնուցները լավ հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը, ավելացրեք նարինջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Եթե զգաք խմորը շատ պինդ է, ապա ավելացրեք մի քիչ կաթ: Ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփուրի առաջացումը, ապա լցրեք խմորի մեջ և զգուշությամբ խառնեք: Ձևամանը պատեք բուսայուղով, ապա հատակին փռեք պերգամենտային թուղթ և լցրեք խմորը: Թխեք ջեռոցում 35-40րոպե 160աստիճանում: Պատրաստի բիսվիթը սառեցրեք, բաժանեք 2 մասի, ապա վրան ճզմելով շաղ տվեք նարինջի հյութը (կես նարինջը բավական է բիսկվիթի 2շերտի համար): Սերուցքը լավ հարեք շաքարի փոշու հետ, ավելացրեք վանիլինը: Պետք է հարել մինչև պինդ փրփուրի առաջացումը: Սկսեք հավաքել տորթը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսեք կրեմի կեսը, վրան շարեք կտրատված ելակները: Այնուհետև դրեք բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրան և կողքերը պատեք կրեմով: Ցանկության դեպքում վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և զարդարեք ելակով: