Սթիվեն Քինգ.Ոչ հայտնի փաստեր հանրահայտ գրողի մասին

Սթիվեն Էդին Քինգը սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող է: <<Սարսափի Արքա>>-յի աշխատանքները հայտնի են ողջ աշխարհով մեկ: Եթե նույնիսկ կարդացած չլինեք նրա գործերը, ապա հաստատ դիտած կլինեք այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են այս հանճարի աշխատանքների հիման վրա: Օրինակ՝ <<Փախուստ Շոուշենկից>>, բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկի համար հիմք է հանդիսացել հենց Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքը: Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր Քինգի կյանքից:

  • Երբ Սթիվենը դեռ 2 տարեկան էր նրա հայրը լքեց իր կնոջը և գնաց այլ կնոջ հետ ապրելու: Ամենինչ եղավ շատ հանկարծակի՝ տղամարդը դուրս եկավ տանից ծխախոտ գնելու համար և չվերադարձավ: Իսկ Սթիվենի մայրը երեխային ասաց, որ իր հորը տարել են այլմոլորակայինները  և այս հորինվածքին Սթիվենը եկար տարիներ հավատաց: Միայն այն ժամանակ, երբ արդեն մեծահասակ էր իմացավ, որ իր հայրը ապրում է այլ կնոջ հետ և ոչ հեռու իրենցից (մի քանի փողոց հեռու իրենց բնակարանից):
  • Սթիվենն իր առաջին քայլերը որպես գրող արել է դեռ մանկության տարիներին: Նա սկզբում կոմիկսի հիման վրա պատմություն էր գրել: Նրա մայրը, իհարկե, նրան ասել է, որ պատմությունը հրաշալի է, սակայն վստահ է եղել որ տղան կարող է իր սեփականը գրել: Եվ դա չի ուշացել. Սթիվենը գրել է այդպիսի 4 պատմություն, որոնց յուրաքանչյուրի համար մայրը տվել է 25 ցենտ: Քինգը առ այսօր դրանք համարում է իր առաջին աշխատավարձը:
  • Սթիվենն ու իր կինը ծանոթացել են քոլեջում, կարճ ժամանակահատվածում ամուսնացել են և 3 տարվա ընթացքում ունեցել են 3 երեխա: Ընտանիքը պահելու համար նա աշխատել է մի քանի տեղ, նույնիսկ գիշերային հերթափոխով լվածքատանը և հենց այդ օրերին էլ նա գրել է <<Գիշերային հերթափոխ>> (”Night Shift”) և <<Երբեմն նրանք վերադառնում են>> (”Sometimes They Come Back”) գրքերը:
  • Սթիվենը չունի իր սեփական բջջային հեռախոսը: Միգուցե պատճառը բացահայտվում է <<Բջջային հեռախոս>>  (”Cell”) վեպում:
  • Քինգի մոտ զարգացել է աերոֆոբիան. Նա վախենում է ինքնաթիռով թռչելուց: Նաև, որքան էլ որ զարմանալի է, նա վախենում է հոգեբույժներից:
  • Երիտասարդ հասակում Քինգը ցանկանում էր, որպես կամավոր մեկնել Վիետնամ, սակայն մայրը նրան կարողացավ համոզել, որ նախ պետք է բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ վերջում Սթիվենը ազատվեց ծառայությունից տեսողական խնդիրների և հարթաթաթության պատճառով:
  • Միակ ստեղծագործությունը, որի պատճառով Քինգը հայտնվել է ոչ հաճելի իրավիճակում, <<Կատաղություն>> (”Rage”) վեպն է: Այս վեպն արգելված է և չի վաճառվում: Վաճառքից դուրս հանելու համար խնդրել է հենց Քինգը, այն բանից հետո, երբ աշակերտները սկսել են դպրոցում կրակել: Մանկահասակ հանցագործներից մեկի մոտ հայտնաբերել են այն գիրքը, որում հրապարակվել էր վեպը, իսկ հանցագործությունը արվել է հենց այնպես, ինչպես գրված էր վեպում:
  • Սթիվեն Քինգը ռոք երաժշտության մեծ սիրահար է: Նա նույնիսկ անձամբ նվագել է ռիթմ-կիթառ:

 

 

 

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ