Ճանաչիր ինձ – Ստելլա Բալայան (Իսախանյան)

Բարև Ձեզ: Ես Ստելլա Բալայանն եմ, ապրում եմ Ստեփանակերտում։ Շատ եմ սիրում ձեռագործությունը, 7 տարեկանից սկսել եմ հետաքրքրվել շյուղագործությամբ, հելունագործությամբ։ Բայց մենակ դրանցով չբավարարվեցի, սկսեցի կարել խաղալիքներ, ասեղնագործել, ամեն ինչ շատ արագ ու հեշտ էր ստացվում մոտս։ Բոլորը սովորել եմ ինքնուս։ Գործում եմ նաև մեքենայով, արդեն 12 տարի, երազանքներիս մեկն էր, ունենալ գործող մեքենա։ Քառասուն տարուց ավելի է, զբաղվում եմ տարբեր տեսակի ձեռագործությամբ, բայց չեմ հոգնել։ Չեմ պատկերացնում, ինչքան ձանձրալի կլիներ ինձ համար կյանքը, եթե չլիներ ձեռագործությունը։

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ