Ստելլ Կ’յան – «Իսկ դու գիտե՞ս ինչ է սերը»

Իսկ դու գիտե՞ս ինչ է սերը , արի մի կողմ դնենք սիրո մասին բոլոր պատկերացումները։

Սերը ամենևին էլ “Ես քեզ սիրում եմ” խոսքերը չէ , մի հասարակ բառով էլ կարող ես սիրել։
Սերը ՝ դա պատերազմի ժամանակ զույգ մոմեր վառելն է , բայց ոչ մի մոմ քեզ համար , սերը ՝ դա եկեղեցում ծնկաչոք աղոթելն է ու աղոթքիդ ամեն վանկում հերոսիդ վերադարձը խնդրելն է ։

Թող գա.թող ուրիշին ծաղիկներ բերի ես չեմ նեղանա , թող ուրիշի համար գա ,բայց իմանամ, որ եկել է։

Խնդրում եմ չգա՛ս հանուն ինձ , արի հանուն քեզ , քեզ սպասող ծնողներիդ և արի հանուն հոգուս խաղաղության ։

Չգալով չե՛ս հաղթի , ամեն դեպքում գալ է պետք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ