Ստելլ Կ’յան – «Ու թե մի օր նորից հանդիպենք»

Ու թե մի օր նորից հանդիպենք
Ու քայլենք միասին
Լուռ քայլելու ու քեզնով հիանալու փոխարեն ,
Քեզ կպատմեմ անքեզ օրերիս,
կարոտիս մասին։
Կլսե՞ս դու ինձ…
Իսկ եթե ուզենամ այգի գնալ,
Մեր հին ու հարազատ այգին։
Կգա՞ս ինձ հետ…
Քեզ կպատմեմ նաև
Գրած անհամար նամակներիս մասին.
Որոնք քո հասցեն այդպես էլ չգտան։
Բայց կկարդա՞ս արդյոք….
Ու թե պատմելուց պատահաբար գլուխս ուսիդ դնեմ,
Ուսդ համառորեն փախցնելու փոխարեն
թող, որ մի վայրկյան ջերմանամ կողքիդ։
Կներես սեր իմ,
թե անգիտակցաբար ձեռքդ ես բռնեմ.
Կամ որ շուրթերս մոտեցնեմ այտիդ
Ախր քո կողքին օտար դժվար է մնալ։
Ու թե անգամ հանդիպման չգաս
Կխնդրեմ ինձ հիշելուց .
Անպայման ժպտաս.
Իսկ եթե ցանկանաս ինձ նորից գտնել,
Դու շատ լավ գիտես , թե որտեղ փնտրել։
Կսպասեմ ես քեզ
Ինչ էլ որ լինի…

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ