Ստելլ Կ’յան – «Սպասեցի»

Սպասեցի
2տարի…
24ամիս…
104շաբաթ…
731օր…
Ու իմ սպասելով բոլորին ստիպեցի քեզ սպասել ։

Ձմռան քամուն,
Ամռան արևին,
Քեզ սպասեց անգամ աշնան դեղնած տերևն ու վայր չընկավ 17544 ժամ ։
Գարնան ծաղիկն էլ սպասեց , որ ինքդ պոկես ու ինձ նվիրես…

Պատուհանիս մոտ քեզ սպասեց անգամ սիրուն ու ճերմակ թռչնակը՝ սիրո երգը շուրթերին , ու չլքեց ինձ 104շաբաթ ։

Քաղաքդ էլ է քեզ սպասել…

Եվ ես ՝ ես եմ քեզ սպասել 8 եղանակ։

Սպասել եմ ՝ ձյան առաջին փաթիլի հետ , նոր բացված ծաղկի հետ , անձրևի ամեն կաթիլի ու արևի յուրաքանչյուր շողի հետ ։
Քեզ սպասել եմ թե՛ լիալուսնի, թե՛ կիսալուսնի ժամանակ….

Քեզ սպասել եմ իմ տողերում , իմ երգերում իմ մտքերում։

2 Ամանոր , 2 Ծննդյան տարեդարձ։

Մենք 24 ամսվա ընթացքում միասին ենք նշել բոլոր տոները…
Տարբեր քաղաքներում , բայց նույն կապույտ ու քո նվիրած խաղաղությամբ լցված երկնքի տակ ։

Հա խոստովանում եմ , երբեմն տխրել եմ , հետո կարոտել անսահման , ատել հեռավորությունն ու անքեզ անցնող ժամերը…նորից ինքս ինձ գտել ու շարունակել եմ պատերազմել քեզ համար…

Դու 1052640 րոպե ապրել ես իմ ներսում…

Այո ես քեզ սպասել եմ մի ողջ հավերժություն….Ու հիմա մի ամողջ պատմություն դու իմն ես,ես՝ քոնը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ