Ստելլ Կ’յան – «Դու չիմացար»

Դու չիմացար, թե քանի անգամ եմ գրել ՝ ջնջելու ու քեզ չուղարկելու նպատակով ։
Դու չիմացար, թե վառված մոմերիս քանակից որքան եմ խելագարվել և խլացել աղոթքներիս ձայնից։
Դու չտեսար, թե ոնց թշնամու արձակած ամեն փամփուշտ մխրճվեց սրտումս, հոգիս պարուրվեց կորցնելու վախով ։
Դու չտեսար, թե ինչպիսի դժվարությամբ արտաբերեցի պատերազմ բառն ու աչքերս դեպի երկինք հառեցի։
Դու չիմացար սպասմանս մասին, կարոտիս մասին էլ քեզ ոչինչ չասեցի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ