Ստելլ Կ’յան – «Նա յուրահատուկ էր»

Նա յուրահատուկ էր….

Միակն էր ում ձայնից սիրտս էր դողում

Այն երազանքն էր , որ գալիս էր Ամանորի գիշերը՝ մի ակնթարթով ու պատահական

Նա հազարից մեկն էր , որ լուսավորում էր մթությունս , ու լցնում խավար լռությունս

Ամենամտերիմն էր բոլոր մտերիմներիս մեջ ու ամենաԻՄՆ էր՝ օտար հայացքներում

Այն մեկն էր,
ում համար արժեր գիշերը լուսացնել բաց աչքերով ու համրել աստղերն անհամար

Նրա կողքին ամենաերջանիկն էի,
Ու գրկում ամենաապահովը

Նա տողերիս իմաստն էր
Երգերիս ՝ երաժշտությունն
Ու դատարկ թղթիս նոր բանաստեղծությունը….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ