
Ու մենք երկուսս էլ պատերազմեցինք , դու՝ ձեռքերումդ զենք բռնելով, իսկ ես ՝ ձեռքերս իրար միացնելով ։
Դու՝ թշնամու դեմ , իսկ ես՝ կարոտիս , դու՝ հայրենիքի համար , իսկ ես՝ վերադարձիդ։
Ես պատերազմեցի աղոթելով, բայց քո պատերազմն այլ էր , քո երկինքը խաղաղ չէր , ու այդ երկնքից կրակ էր թափվում։
Ես պատերազմեցի տանը նստած , ինքս ինձ հետ, դու՝ բաց օդում ,թշնամու դեմ ։
Ես սպասում էի քո վերադարձին , դու՝ պայքարում գալուդ համար։
Ու մենք ՝ երկուսս էլ, պատերազմից հաղթող դուրս եկանք….Ես հաղթեցի չկորցնելով քեզ , իսկ դու հաղթեցիր վերադառնալով։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0