Ստելլ Կ’յան – «Ես քեզ կիսել չկարողացա…»

Ես քեզ կիսել չկարողացա…
Ես քեզ իմ ու հայրենիքիս մեջ բաժանել չկարողացա , քեզ զինվոր ու հայրենիքի որդի համարել չկարողացա ։

Ես սիրեցի քո կանաչավուն համազգեստը , բայց զենք բռնելուցդ վախեցա
Ես ոգեշնչվեցի քո կրակելուց , բայց պատերազմ գնալուցդ վախեցա ։
Ես հաշվեցի քո գալու օրերը և չգալուցդ վախեցա.
Ես անքեզ մնալուց վախեցա.
Ես քեզ կորցնելուց վախեցա…

Ու ես քեզ համար վախեցա.
Դու իմ անվախ սրտի միակ վախն ես ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ