Արձաններն էլ սիրել գիտեն…

Համաձայնվե’ք, որ սիրահարները նույնպես արժանի են արձանների: Մարդկության պատմության ողջ ընթացքում սիրահարների մասին բանաստեղծություններ, սիրավեպեր, ողբերգություններ ու սիրերգեր են գրվել:

Սիրահարներին նվիրված արձաններ կան ողջ աշխարհով մեկ, և դրանք մեզ հայտնի հերոսների արձանները չեն. դրանք պարզապես արտացոլում են ամենատարբեր սիրահար զույգերի: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:


1.«Սիրո արձան», Բաթումի, Վրաստան

Արձանի հեղինակին՝ Թամարա Կվեսիտաձեին, ոգեշնչել էր «Ալի և Նինո» վեպը: Կյանքի ողբերգությունն ընդամենը 10 րոպեի ընթացքում հաղորդվում է նրանց երկաթե կերպարանքներով, ինչը, կարծես, սիրո պար լինի:


2.«Հավերժական սիրո հուշարձան», Կիև, Ուկրաինա

Մարիինսկի այգու կամրջի կողքին է գտնվում հավերժական սիրո և նվիրվածության հուշարձան-խորհրդանիշը: Այն նվիրված է կալանավորված ռազմագերիների՝ ուկրաինուհի Մոկրինա Յուրզուկի և իտալացի Լուիջի Պետուդոյի հանդիպմանը 60 տարի բաժանումից հետո: Այն նաև «Սպասիր ինձ» հաղորդման կուլմիացիոն պահն է հանդիսանում:

Բացման արարողությանը ներկա էր 91-ամյա Լուիջի Պեդուտոն: Ցավոք, 93-ամյա ուկրաինուհին Կիև գալ չէր կարողացել:


3.«Սիրահարների արձան», Խարկով, Ուկրաինա

Անսովոր հուշարձան կանգնեցնելու գաղափարը ծնվել է Եվգենի Կուշնարյովի և տեղի համալսարանների ճարտարապետական ​​երեք բաժինների ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Եվգենի Պետրովիչը ուսանողներին առաջարկել է ցույց տալ, թե ինչի են նրանք ընդունակ սիրահարների հուշարձանի էսքիզ-գաղափարի հարցում: Գուշակեք, թե ո՞ր էսքիզը հաղթեց:


4.«Սիրահար լուսարձակներ», Կիև, Ուկրաինա

Այս նստարանին կարող է նստել յուրաքանչյուր զույգ:

«Ժամադրվելով հենց այդտեղ՝  սիրահարները կարող են համոզված լինել, որ իրենց զգացմունքները երբեք չեն սառչի»,-ասում է արձանի հեղինակ Վլադիմիր Բելոկոն:


5.«Սեր», Ռեյկյավիկ, Իսլանդիա

Քաղաքի արձաններից այս մեկը առանձնանում է իր նրբությամբ և «քաղցրությամբ»: Տեղացիները սիրում են այս արձանը և գտնում, որ նմանատիպ արվեստը դրականորեն է ազդում երեխաների վրա:


6.

Շոտլանդիայի քաղաք Գլազգոյում սիրահարները դիմավորում են միմյանց, իսկ Լոնդոնում՝ հրաժեշտ տալիս:


7.«Սլավոնուհու հրաժեշտը», Մոսկվա, Ռուսաստան

Հուշարձանը բրոնզե քանդակագործական կոմպոզիցիա է, որում պատկերված են Առաջին աշխարհամարտի համազգեստով զինվոր և նրան հրաժեշտ տվող մի աղջիկ, որը նրան ուղեկցում է դեպի առաջնագիծ:


8.«Եվրոպայի սիրտը», Բրյուսել, Բելգիա

Արձանը գտնվում է Եվրախորհրդարանի շենքի դիմաց: Չնայած անունը «Եվրոպայի սիրտ» է, այն ավելի շատ ընկալվում է որպես սիրահարների արձան: Նման ոճ ունեցող այս երկու արձաններն էլ գտնվում են Իսրայելում:


9.«Համբույր», Սան Դիեգո, ԱՄՆ

Կալիֆոռնիա նահանգի ութ մետրանոց արձանը Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արված լուսանկարի «պատճենն» է: Լուսանկարում, ինչպես որ արտացոլում է արձանը, նավաստին համբուրում է բուժքրոջը Նյու Յորքի կենտրոնական հրապարակում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ