Startup Club-ը վերսկսում է իր դասընթացների նոր փուլը

Startup Club-ը  հայ իրականության  մեջ  առաջին  հարթակներից  է,  որ  հնարավորություն  է  տալիս  մարզերի  երեխաներին  անվճար  ստանալու  ստարտափերական  դասընթացներ: Այն  իր  ֆունկցիաներով  յուրահատուկ  է  և  հիանալի  հնարավորություն նոր  ծանոթություններ  ձեռք  բերելու  ու  բիզնես  ոլորտում  գիտելիքները  խորացնելու  համար: Բոլոր  սովորողները  ավարտելուց  հետո  ստանալու  են  ստարտափերի  վկայական:  Դե  իսկ  լավագույն ստարտափերները կմասնակցեն գալիք ամռան ամենաթեժ միջոցառմանը՝ Sevan Startup  Summit2020-ին։

Այս  տարի  դասընթացներ  լինելու  են  6  վայրերում: Ակումբը  ներկայացրել  է  դասընթացների  ժամանակացույցը`

  • Ապարան – Հոկտեմբերի 2, ժամը 16։00,
    Մշակույթի տուն, 2-րդ հարկ
  • Աշտարակ – Հոկտեմբերի 1, ժամը 16։00,
    Կենցաղի տուն, 1-ին հարկ
  • Կոթի – Սեպտեմբերի 30, ժամը 16։00,
    COAF Կենտրոն, Սմարթ սենյակ
  • Այգեհովիտ – Հոկտեմբերի 1, ժամը 16։00,
    COAF Կենտրոն, Սմարթ սենյակ

Եղվարդի  և  Գավառի  սեսսիաների  մասին  ավելի  ուշ  ինֆո  կներկայացվի  ակումբի  կողմից:

Առաջին  դասին,  ինչպես  նշում  է  Startup  Club-ի ֆեյսբուքյան  էջը, ծնողների  ներկայությունը  պարտադիր  է:

Դացընթացնեը  վարելու  են  փորձառու  մասնագետներ: Երեխաների  մեջ  կձևավորվեն  ոչ  միայն  բիզնես  գիտելիքներ,  այլև  կձևավորվի  համագործակցության  ու  կազմակերպվածության  ոգի: Արդյունքում  կձևավորվի  մի  թիմ,  որը  ի  զորու  կլինի  լուծել  իր  առջև  դրված  բազում խնդիրներ:

Հիշեցնենք,  որ  դասընթացնին  գրանցվելու  համար  կարող  եք  անցնել  հղումով:

Հետևեք  Startup  Club-ին`

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ