
Բրազիլական Ժոա Պեսոա քաղաքի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում վիրահատված մի պացիենտի ստամոքսը հիշեցնում էր իսկական գործիքներկ արկղ. նրա մեջ կային 280 մեխ և սափրվելու 22 սրիչ։
Անտոնիո Պեդրո դա Սիլվան (այդպես էր հիվանդի անունը) վաթսուն տարեկան էր։Նա հիշում էր, որ երիտասարդ ժամանակ ապրուստի միջոցներ հայթայթելու համար, մարդկանց զարմացնելու նպատակով, կուլ է տվել ամեն տեսակ ծակող և կտրող առարկաներ։ Պացիենտը խիստ հիասթափվել է, երբ իմացել է, որ վիրաբույժները չեն գտել նաև կուլ տված ժամացույցը։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0