
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 24-ից մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում:
Նախկինում Սուրբ Սոֆիան քրիստոնեական եկեղեցի էր, սակայն 1453 թվականին օսմանների առաջնորդ Մեհմեթ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը և այն դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք ու կարգադրել է եկեղեցին դարձնել մզկիթ:
Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի օրոք Այա Սոֆիան վերածվել է թանգարանի, բայց հունիսի 10-ին թուրքական դատարանը տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը:
«Հիմք առնելով դատարանի վճիռը, մենք նախագահական հրահանգով Այա Սոֆիան դարձնում ենք մզկիթ, այսպիսով, 86 տարի տևած դադարից հետո այն նորից մզկիթ է, ինչը Մեհմեդ Երկրորդ Բարեպաշտի կամքն էր», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Ի դեպ, 990-ականներին Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը վերակառուցել է հայ, ականավոր ճարտարապետ` Տրդատը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0