Ճանաչիր ինձ – Սրապիոնյան Աննա (Նենա)

Բարև։ Ես Աննա Սրապիոնյանն եմ, 17 տարեկան։ Ապագա թարգմանչուհի-լեզվաբան եմ։ Ընտրել եմ այս մասնագիտությունները, որովհետև ամենահոգեհարազատն են ինձ և հուսով եմ, որ հետագայում ընտրածս մասնագիտունները օգուտ կտան նաև այլոց։ Ունեմ շատ նախասիրություններ, որոնցից միշտ առանձնացնում եմ գրելը։ Գրելով ես զգում եմ ինձ այլ մոլորակում, որտեղ միայն իմ հույզերն ու ապրումներն են։ Գրելով, կարծես խաղաղեցնում եմ իմ մեջ ապրող փոքրիկ չարաճճիին։
Ահա իմ գրերից մեկը՝
Սերը երբեք չի մեռնի: Վիրուսի նման կփորձի քայքայել բջիջներդ, կթափանցի օրգանիզմդ և կզգաս թուլություն, երբ օդը վերջանալիս կթվա: 《Անհայտ վիրուսակիր》 կհռչակվես, ու վիրուսն էլ 《սեր》կկոչենք: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ մի օր հօդս ես ցնդելու: Բայց ո՜չ, չես գնա, չես հեռանա օդի հետ, որովհետև քեզ մեջ ծանրություն կա, նեղություն տվող մի բեռ: Այդ սերս եմ քո մեջ մոռացել: Իսկ դու ուժեղ ես, այդ բեռն ի՞նչ է քեզ համար: Ու դու կգնաս, հօդս կցնդես` սերս քո մեջ բանտարկած: Ես էլ քեզ կպահեմ իմ մտքերում հավերժ գերի: Իսկ վիրուսը չի էլ անցնի, չէ՞ որ սերս քո մեջ մնաց:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ