
Ըմբշամարտը մարզաձև է, որի ընթացքում երկու մրցակիցներ մենամարտում են միմյանց հետ՝ ջանալով հակառակորդին տապալել մեջքի վրա:
Այն երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանումն է, որը ներառում է մի քանի մարզաձևեր` հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո և սամբո:
Հունահռոմեական, ազատ ոճի և ձյուդո տեսակները ընգրկված են են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:
Կանոնների պատմությունից
Ըմբշամարտը որոշակի կաննոներ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել` միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։

Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։


1961-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 10 րոպե` 5-ական րոպեանոց 2 մրցամասով` մեկ րոպե ընդմիջմամբ։
1969-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 9 րոպե` 3-ական րոպեանոց 3 մրցամասերով` երկու մեկ րոպեանոց ընդմիջումներով։
1980-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 6 րոպե` երկու երեքական րոպեանոց մրցամասերով` մեկ րոպեանոց ընդմիջմամբ։
Ազգային ըմբշամարտեր

- Կոխ (Հայաստան)
- Ջիդաօբա (Վրաստան)
- Գյուլաշ (Ադրբեջան)
- Կուրես (Ղազախստան)
- Կուրաշ (Ուզբեկստան)
- Կուրեշ (Ղրղզստան)
- Գորեշ (Թուրքմենիա)
- Տրինտե (Մոլդովա)
- Բարիլդա (Մոնղոլիա)
- Կետչ Գոլդ (Անգլիա)
- Քոշտի (Իրան)
- Գուշտինգիրի (Տաջիկստան)
- Խափսագայ (Յակուտիա)
- Սումո (Ճապոնիա)
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0