Կարատեն (ճապոներեն՝ «մերկ ձեռք») ճապոնական ռազմական արվեստ է`   հիմնված հակառակորդի մարմնի ամենազգայուն մասերին ձեռքով կամ ոտքով հասցվող հարվածների վրա:


Առաջացել է Հին Հնդկաստանի փիլիսոփայական-կրոնական ուսմունքի՝ յոգայի, և միջնադարյան Չինաստանի բուդդայական վանականների ինքնապաշտպանության հնարքների հիման վրա: Կարատեի մարզական մրցումները ներառում են երկու հակառակորդների մրցապայքարը և հնարքների միայնակ ցուցադրումը՝ առանց հակառակորդի:


Կարատեի մրցապայքարը սահմանափակվում է խիստ կանոններով, որպեսզի մարզիկները պատահաբար միմյանց չխեղեն: Մարզիկները մրցում են բոկոտն, սպիտակ, լայն կիմոնո կոչվող մարզահագուստով, որի վրա կապված գոտու գույնը ցույց է տալիս մարզիկի վարպետության աստիճանը:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ