
Ֆուտբոլը թիմային մարզական խաղ է գնդակով, որը խաղացողները, ոտքերի կամ մարմնի ցանկացած մասի (բացի ձեռքերից) հարվածներով տեղաշարժելով դաշտում, ձգտում են խփել հակառակորդի դարպասը:
Ֆուտբոլ (անգլերեն՝ Football, բառացի` ոտքի գնդակ), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում: Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն բնական կամ արհեստական խոտածածկ հրապարակ է` առավելագույն երկարությունը դաշտի պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը պետք է լինի 109,728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, մինչև 150,000 հանդիսական:
Ներկայումս ողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում ավելի քան 240 մլն մարդ (երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր 25-րդ բնակիչը), գործում են 1,5 մլն թիմեր և 300 հզ. ակումբներ:

1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային ՖԵդերացիան` ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին` Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից: 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից` Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից` գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները:
