
Աթլետիկա – օլիմպիական խաղերի ամենազանգվածային և կարևորագույն մարզաձևերից է, որն իր մեջ ընդգրկում է վազքերի և մարզական քայլքի, ցատկերի, մարզաիրերի նետումների և բազմամարտի մրցումներ։
Աթլետիկական վարժությունները իրենց ծագման պատմությամբ տանում են հին աշխարհի խորքերը։ Հայտնի է, որ այնպիսի վարժություններ, ինչպխիսիք են վազքը, ցատկերը, նետումները, որպես բնականորեն անհարաժեշտ գործողություններ, հին ժամանակներից մարդը սկսել է կիրառել ամենօրյա կյանքում, աշխատանքում, կենցաղում։ Վազքը, ցատկերը և նետումները զգալի զարգացման են հասել Հին Հունաստանում, որոնք կազմել են հունական օլիմպիական խաղերի հիմքը։
Ժամանակակից աթլետիկան ամենից առաջ ճանաչում է գտել Անգլիայում։ 1837-ին Ռեգբի քաղաքում տեղի է ունեցել քոլեջի աշակերտների վազքի առաջին մրցումները` մոտավորապես 2 կմ տարածությունում։ Շուտով այդպիսի մրցումներ են անցկացվում Լոնդոնում, Քեմբրիջում, Օքսֆորդում և այլուր։ Աստիճանաբար մրցումների ծրագրերը համալրվում են կարճ վազքերով, արգելավազքով, ծանրության նետումով։ 1851-ից ավելացան նաև հեռացատկն ու բարձրացատկը։ Անգլիայում աթլետիկայի հետագա զարգացմանը նպաստեց այն փաստը, որ 1864-ից սկսած յուրաքանչյուր տարի սկսեցին անցկացնել աթլետիկական մրցումներ ուսանողության միջև։ Այդ մրցումների ծրագրի մեջ մտնում էր վեց վազքային և երկու ցատկային ձև։ Ի դեպ, այդ ծրագիրը բավականին երկար ժամանակ մնաց անփոփոխ։ Արդեն 19-րդ դարի վերջին ծրագրի մեջ ավելացվեց գնդի հրումը և մուրճի նետումը։ 1880-ինԱնգլիայում ստեղծվում է աթլետիկական սիրողական ասոցացիա, որը բրիտանական կայսրության սահմաններում ստանում է ալետիկայի գծով բարձրակարգ օրգանի կարգավիճակ։


Աթլետիկան բաղկացած է հինգ բաժիններից` քայլք, վազք, ցատկեր, նետումներ և բազմամարտ, որոնք իրենց հերթին բաժանվում են շատ ձևերի և խմբերի։