Սպիտակուցների կարևորությունը մարդու օրգանիզմում

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք և ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի և ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Սպիտակուցները հատկապես կարևոր են մկանների վերականգման համար։ Նաև մեր օրգանիզմում բազմաթիվ բաների սինթեզի համար հարկավոր են սպիտակուցներ։ Օրինակի համար մեր օրգանիզմի ֆերմենտները, որոնք պատասխանատու են բազմաթիվ պրոցեսների համար, սպիտակուցներ են։ Թեև սպիտակուցները էներգիայի աղբյուր չեն հանդիսանում նրանց բացակայության կամ պակասի դեպքում շատ հիվանդություններ կարող են առաջանալ։ Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ,

կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Դրանք չափազանց կաևոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենևին չի նշանակում մսամթերքից հրաժարվել: Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արևածաղկի սերմերը, ձուկը և անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարևոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչև ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: Սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում և սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։ Նույնը տեղի է ունենում նաև ցանկացած անփոխարինելի ամինաթթվի դեֆիցիտի դեպքում։Սպիտակուցներով հարուստ սննունդը փակում է ախորժակը, փոխում է նաև մարդու նյութափոխանակությունը: Երբ ածխաջրերը սահմանափակվում են, մարմինը սկսում է օգտագործել և վառել կուտակված ճարպը, որի հետևանքով պակասում է կշիռը: Սպիտակուցները օրգանիզմին էներգիայի աղբյուր են, ապահովում են մկանների աճին, պաշտպանում իմունային համակարգը: Դրական են ազդում նաեւ նյարդային համակարգի վրա, իսկ անբավարարությունն ազդում է համարյա բոլոր օրգան-համակարգերի վրա: Սպիտակուցների հավելյալ քանակի դեպքում առաջանում են բարդություններ, որոնք կապված են ամինաթթուների ռեակցիոն բնույթի հետ։ Սպիտակուցային սննդի չարաշահման, ինչպես նաև չբալանսավորված սննդի դեպքում, երբ սպառված են լյարդի դետոքսիկացիոն հնարավորությունները, կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ, աուտոինտոքսիկացիա, որն արտահայտվում է գլխացավերով, ճնշման տատանումներով, ախորժակի բացակայությամբ, ստամոքսի հյութազատության խանգարումներով և այլն։ Սպիտակուցի երկարատև հավելյալ քանակները ռիսկի գործոն են միզաքարային հիվանդության, ճարպակալման, պոդագրայի, ինչպես նաև B6, PP և A հիպովիտամինոզների զարգացման համար:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ