Սպիտակ աղետ – «Միքայել Կարապետյան»

Մաշված մի քանի պատեր ու կոտրված լուսամուտ,
Շատ դժվար էր հետևել, նրբությանդ՝ մայրամուտ,
Տանիքները կոտրվել էին, ջարդոնների վերածվել,
Ահասարսուռ կանանց ճիչը ականջս էր խլացրել:
Ավերվել էր ամեն բան, տներ, շենքեր՝ ամենինչ,
Փլատակների տակից մեկը հեգնեց թե ոչինչ,
Մի՞թե հային կարելի է ուրախ լինել, ծիծաղել,
Երկրաշարժը ոչ մի կտոր՝ երջանկություն չի թողել:
Սպիտակն եղավ մոխրացած, դրսում ցնորված մարդիկ,
Ում աչքերում երևում էր տարբեր հուշե՜ր, լավ, մոտիկ,
Մեկ վայրկյանում հող դարձան՝ մեր ու մանուկ, երեխա,
Ա՜խ աղետ էր՝ մեծ աղետ, Աստված է սրան վկա:
Վախից ճչում եմ, գոռում, ա՜խ այս ի՞նչ է կատարվում,
Երկրաշարժը հերիք չէր, հիմա տունս է այրվում,
Շտապ օգնության հույս չկա, չգիտեն էլ ու՞մ հասնեն,
Ծեր վարորդը խենթացել է, չգիտի ոչ մի հասցե:
Ինքնաթիռներ են եկել, մարդիկ են հասել բազում,
Տարերքից այս վախեցած՝ երեխան է արտասվում,
Խենթանոց է իսկական, բառերն անզոր են խոսել,
Պայթյունի ուժգին ձայնից, գլուխս եմ կորցրել:
Անցավ բազում ամիսներ և օրեր այդ քաոսից,
Սպիտակը փորձեց ծաղկել, սկսել ամենը նորից,
Բայց մինչ օրս տնակներ են՝ մնացել այն գյուղերում,
Ուր ապաստան են գտել՝ փրկված մարդիկ բազում:
Պատմությունս լի ու լի է՝ արյունով, ցավով, վախով,
Բայց դեռ կանգուն է ազգս, ապրում է բարի կամքով,
Պայքարով լեցուն Հային շատ դժվար է կանգնեցնել,
Ափսոս Սպիտակը բազում՝ խորը վերքեր է թողել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ