Սպենսեր Ջոնսոն – «Ու՞ր է իմ պանիրը»

«Ու՞ր է իմ պանիրը» պատմություն է փոփոխությունների մասին։                        
Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից՝ կարծելով, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ կարող է այն տեղի ունենալ։Բոլորը գիտեն՝ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անհրաժեշտ։Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից։ Պետք է նկատել փոքր փոփոխությունները՝ ավելի լավ նախապատրաստված լինելու համար այն մեծ փոփոխությանը, որն ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենա։                                                                  Պետք է ավելի արագ հարմարվել, քանի որ եթե ժամանակին չհարմարվես, գուցե երբեք էլ չստացվի։                                               Փոփոխության ամենամեծ խոչընդոտը պետք է փնտրես քո մեջ և հիշես, որ ոչինչ առաջ չի գնում, քանի դեռ դու չես փոխվում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ