Սպագետտի բոլոնեզ

Բաղադրիչներ

միս տավարի – 400 գր
միս խոզի – 200 գր
սոխ – 1 գլուխ
նեխուր – 50 գր
գազար – 100 գր
սխտոր – 3 պճեղ
ձիթայուղ – 40 մլ
կարագ – 30 գր
գինի սպիտակ – 150 մլ (չոր)
արգանակ տավարի մսի – 300 մլ
լոլիկ – 150 գր (խյուս)
ռեհան – 2 թ/գդ (չորացրած)
պղպեղ սև – 1/2 թ/գդ
աղ – 1,5 թ/գդ
սպագետտի – 500 գր
սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 150 մլ

Ըստ ցանկության պանիր զարդարման համար

 

 

Պատրաստման եղանակ

 

Սոխը կտրատում ենք, նեխուրը երկայնքով բարակ կտորների բաժանում, գազարն անցկացնում ենք խոշոր քերիչով, իսկ սխտորը՝ մանրացնում: Սոխն ու սխտորը ձիթայուղի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնան, ավելացնում ենք գազարն ու նեխուրը և միջին ուժեղության կրակի վրա, անընդհատ խառնելով, մոտ 5 րոպե եփում:Տավարի և խոզի միսն աղում ենք: Թավայի մեջ կարագ ենք դնում և խճողակը տապակում՝ թիակով մսային գնդիկները մանրացնելով (կարող ենք սկզբում տապակել խոզի միսը, այնուհետև վերջինիս արտազատած յուղի մեջ տապակել տավարի աղացած միսը):Եթե միսը գույնը փոխել է, ավելացնում ենք գինին և եփում ենք, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:Մսի վրա ենք լցնում տավարի արգանակը, լոլիկի խյուսը, ավելացնում համեմունքները, խառնում և փակ կափարիչով շատ թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 1 ժամ եփում:Քանի դեռ, սոուսը եփվում է, փաթեթի վրա նշված ցուցումների համաձայն, պատրաստում ենք պաստան, բայց պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ կրակից վերցնում ենք:Եթե միսն արդեն փափուկ է, ավելացնում ենք սերուցքը, խառնում ենք և հասցնում եռման աստիճանի:Ահա և պատրաստ է Սպագետտիի վրա սոուս ենք լցնում , պանիր և տաք վիճակում մատուցում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ