Հունիսի 21-ին տեղի կունենա արևի օղակաձև խավարում

Հունիսի 21-ին՝ վաղը, տեղի կունենա արևի օղակաձև խավարում (A Ring of Fire):

Իսկ ե՞րբ դիտել Արեգակի խավարումը Հայաստանի տարածքից…

  • Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնելով առավելագույն փուլին և կավարտվի 09:34:01-ին։
  • Լավագույն տեսանելիությունը կլինի Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ արդեն կեսօր կլինի։
  • Հայաստանից կդիտվի մասնակի խավարում՝ շուրջ 30%։
  • Այն կսկսվի Երևանի ժամանակով 08։55։33-ին, առավելագույն փուլին կհասնի 09։45։43-ին և կավարտվի 10։51։59-ին։
  • Լուսինն Արեգակի սկավառակը մասամբ կծածկի վերին աջ կողմից և աստիճանաբար կիջնի դեպի ներքև։
  • Նշենք, որ այս օղակաձև խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։

Դե ի՞նչ, սպասու՞մ եք…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ