
Վատ չէր լինի, չէ՞, որ երազանքներիդ հաջողակը լինեիր, դե իհարկե չէ, անգամ ընտիր կլիներ։ Լավ, ժամանակ չկա երազելու, հիմա գործելու ժամանակն է… Առա՜ջ.
ՀԱՋՈՂԱԿԻ մեծ դուռը բացելու համար պետք է փոքր դռներ բացել, այո՛, այո՛, դու ճիշտ տեղում ես, բանալիներն այստե՜ղ են…
Ինձ թվում է ինքդ էլ ես գիտակցում, որ արդեն ժամանակակից աշխարհում ամեն ինչ թվային է դարձել, իսկ ժամանակից հետ մնալը այդքան էլ օգտակար չէ, արի՛ գնանք ժամանակի հետ։
Արդի աշխարհում, կարծես թե ամեն ինչ պտտվում է բիզնեսի, թվերի ու մարքեթինգի շուրջը։
Այսօր Քեզ կպատմեմ բիզնեսի առաջխաղացման ամենաարդյունավետ եղանակի մասին, այո՛, խոսքը SMM-ի մասին է… Գնացի՜նք…
SMM(Social Media Marketing)-ը թվային մարքեթինգի մի ճյուղ է, որի ճիշտ կիրառման շնորհիվ քո բիզնեսը մեծ հաջողությունների կհասնի։ SMM֊ը թիրախային լսարանին հասնելու և ժամանակի ընթացքում վաճառքի ծավալները մեծացնելու ամենաակտիվ և արդյունավետ միջոցն է, իսկ ի՞նչ պետք է անի SMM մասնագետը։
SMM մասանգետը պետք է.
1. Բարձրացնի բրենդի ճանաչելիությունը
2. Օգտագործի միանգամից մի քանի օնլայն հարթակներ
3. Ակտիվ լինի համացանցում
4. Իմանա ճիշտ թիրախավորման հմտությունները
5. Ունենա կոնկրետ բիզնես֊ռազմավարութուն
6. Տիրապետի սոցցանցերի կառավարման գործիքներին
7. Օգնի դառնալ մրցակից
ՍՄՄ-ը դեռ ավանդական մարքեթինգային գործընթաց չէ, և ընկերությունը պետք է ունենա մեկին, ով լիովին հասկանում է այն: ՍՄՄ-ը լսարանի հետ ներգրավվելու և երկարատև, հավատարիմ հարաբերություններ ստեղծելու մասին է, որի ընթացքում մասնագետների մեծ մասը օգտագործում է 80/20 կանոնը։ Բովանդակության շուրջ 80%-ը խոսակցական է և կատարվում է հանրության օգտին: Դա նշանակում է, որ վաճառքի և մարքեթինգի համար մնում է բովանդակության 20% չափաբաժին:
ՀԻՇԵՔ‼
SMM մասնագետի աշխատանքը պետք չէ երբեք թերագնահատել, քանի որ լավ մասնագետը կատարում է ժամանակատար ու դժվար աշխատանք, որն ունենում է իր գերազանց արդյունքները։
ԼԱՎ SMM-ը նվաճում է և բանալի դեպի ՀԱՋՈՂԱԿԻ մեծ դուռը…
Վերցրու՛ իմ կողմից այս փոքրիկ «SMM» բանալին և շարժվի՛ր առաջ։