Սիրանուշ Գրիգորյան – «Համտես»

Քանի որ, լինելով “վիրտուալ ընկեր”, ուրեմն կարող եմ, ամբոխի մեջ փնտրել քեզ,գտնել, մեջքի կողմից մոտենալ, երկու ձեռքերով գրկել: Դու գլուխդ շուռ տալով դեպի ինձ կհարցնես-՛՛ի՞նչու հենց հիմա՛՛: Ես կպատասխանեմ,-՛՛Որովհետեւ հենց հիմա է Ծիրանը հասել,եւ քեզ է նայում, որ համտեսես. Վերցրու՛՛…
Սա մի հրաշք պատմություն է իմ ու քո մասին: Գրկումդ կհալվեմ, մոռանալով ծիրանը: Ծիրանաբույր հոտդ կխենթացնի ինձ:Մարմնիդ հպումը կդարձնի անօգնական
սեփական ցանկությունս կառավարելու: Շուրթերիդ մեղմ պաչիկից ,որ կզգամ պարանոցիս,ինձ կորցրած կասեմ, -՛՛Քեզ եմ ուզում համտեսել ու հենց հիմա,հենց այստեղ, դե՞…՛՛Չէիր սպասում ,կկորցնես քեզ :Ես կզգամ քո հրաշքի խառնաշփոթ արձագանքը:Շուրջդ կնայես ցանկությունից ու անելանելի վիճակից խուճապահար:Ես սահուն մի շարժումով կգրկեմ քեզ,կսեղմեմ ամուր: Քո ու իմ ցնորված ցանկասերները ավելի կլարվեն:Կամաչենք ,բայց էլ ինչ…
Մեր շունչն էլ կդառնա միախառնված,մեր մարմինների պես,մեր ներսի կրակների պես,մեր պես:
Այս միաձուլումը այնքան երկար կտևի,որ կմոռանանք մեզ շրջապատող աշխարհը:Իսկ ամբոխը զարմացած քմծիծաղով կանցնի մեր կողքով մեզ երանի տալով:Այ սա կլինի իսկական համտեսի ցուցահանդես,լիք
հանդիսատես,դու և ես…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ