
Ես Սիլվի Սահակյանն եմ: Ծնվել եմ 2007թվականին Դվին գյուղում: Սովորում եմ Դվինի Լ. Ազգալդյանի անվան միջն. դպրոցում: Նախասիրություններս շատ են, սիրում եմ պարել, ասմունքել, կարդալ, նկարել: Ասմունքել սկսել եմ դեռևս 4-րդ դասարանից մինչ օրս: Մասնակցում եմ տարբեր միջոցառումների: Պարի դասընթացների հաճախում եմ 2014թվականից: Պարի ասպարեզում ունեմ բազում հաջողություններ: Սիրում եմ նաև նկարել, սակայն չեմ հաճախում նկարչական խմբակների: Նպատակս միայն մեկն է ` դառնալ լեզվաբան: «Գյուղի գույնը» երիտասարդական կենտրոնի անդամ եմ: Մեր նպատակն է զարգացնել մեր համայնքը: Ես վստահ եմ, որ այն մեզ մոտ անպայման կստացվի, քանի որ մենք միասնական ենք և հենց այդ միասնությունն է մեզ դարձնում ուժեղ և նպատակասլաց: Նաև «Հայորդի» երիտասարդաց միության և «Հոգատար Հայորդիներ»-ի անդամ եմ: Հայորդի դառնալով ես ձեռք բերեցի նոր շրջապատ, նոր ընկերներ, կարողացա գնահատել նաև հոգևոր կյանքը: