Սիլվա Ալեքսանյան – «Կռվից հետո»

Ուզում եմ գալ մոտդ / Ուզում եմ գաս մոտս

Նստել կողքիդ / Նստես կողքիս

Հենվել ուսիդ / Հենվես ուսիս

Բռնել ձեռքդ / Բռնես ձեռքս

Մխիթարել / Մխիթարես

Կիսել ցավդ / Կիսես ցավս

Մեղմել վախդ / Մեղմես վախս

Սփոփել հոգիդ /սփոփես հոգիս

Որ չցավի….

Չմռմռա բացված վերքդ…

Չվերհիշես անցած օրդ…

Քար չդառնաս, բայց քարանաս…

Լուռ մի կետի դու ամրանաս…

Հիշես կռիվն ու…ու մոռանաս…

Բայց վառ պահես հիշատակը՝ Մարտում ընկած քո ընկերոջ….

Ուզում եմ գաս մոտս,

Որ անիծենք պատերազմը,

Որ մեզ փոխեց դարձրեց սառը.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ