
Գնացիր պատերազմ…
Ու քո օրերով կապի դուրս չգալը ինձ ստիպեց ատել ժամանակը…
Ատել հեռախոսի լռությունն ու ատել պատերազմը՝ նորից ու նորից…
Սպասումը խեղդեց ինձ՝ կարոտիս մեջ.
Բայց հավաքվեցի ու ժպտացի, որ կիլոմետրեր հեռու քեզ ուժ տա ժպիտս…
Քեզ ավելի ու ավելի շատ սիրեցի, որ սերս քեզ վահան դառնա ու վանի կույր գնդակից…
Սկսեցի մտածել, մտածել՝ քո, իմ ու մեր մասին.
Որ չհասցրի առաջին անգամ պատերազմ մեկնելուցդ առաջ քեզ գրկել ու խոսք վերցնել վերադառնալու ..
Օրերս մեռնում էին, ոնց մեռնում է աշնան վերջին տերևը հողին.
Բայց պատերազմը նախանձում էր ինձ ՝ քեզ ունենալուս համար.
Ու քեզ էլի տարավ. ու թեև հասցրի քեզ գրկել ու խոսում պոկել, բայց միևնույն է, պատերազմ էիր մեկնում…
Որտեղից հետ գալու հավանականությունը, չգալուց փոքր է…
Ու ես սկսեցի ատել իմ մտքերը, որ երբևէ ունեցել եմ ու սարսափել դրանից,
Մեղադրեցի ինձ ՝ քեզ չլինելուց պատկերացնելու համար.
Ու ատեցի ինձ, որ քեզ հետ չեմ կարող գալ պատերազմ…
Որ միասին կռիվ տանք՝ ապրելու ու սեփական գոյության համար…
Գնացիր պատերազմ..
Բայց կգաս, որովհետև սերս չափից դուրս շատ է.
Ու դու պարտավոր ես, վերադառնալու.
Որովհետև սերս քեզ վահան է, իսկ ժպիտս ՝ ուժ…