Սիլվիա Մարկոսյան – «Հայելու դիմա՜ց…»

Հայելու դիմա՜ց…
Երբ արթնանում ես աչքերդ դալուկ են,
Թերթերունքներիդ՝ փոշի,իսկ ակնակապիճներդ՝ ծանրացած ու ճկված,
Փոթորկված հոգուդ փոթորկված տեսարանն էր աչքեչիդ դիմաց,
Հայելու մոտ կանգնած՝ կյանքդ էր արտացոլվում ապակու վրա…
Կանգնած էիր…
Իմ առեղծվածն էր քո աչքերում,
Միահյուսվել էինք ես և դու,
Իմ «ես»-ը՝ քո «ես»-ում էր տարրալուծվել,
Քո «ես»-ը՝ իմ «ես»-ով էր բարձրացել,
Քո «ես»-ը՝ իմ «ես»-ում էր ես գտել,
Իսկ իմ «ես»-ը՝ քո «ես»-ին էր միշտ սիրել,
Էլ կանգնած չէիր դու միայնակ
Հայելու դիմա՜ ց…
Անթափա՜ նց…
Այլ կանգնած էինք ես և դու
Հայելու դիմա՜ ց…
Անթաքո՜ ւյց…
Արթնանում ես… էլ աչքերդ դալուկ չեն,
Իմ արյան գույնն է քո աչքերում,
Իմ պարզ ու բարդ խոսքերն էին քո աչքերում…
Ես էի ու իմ ուրվագիծն էր քո աչքերում,
Էլ կանգնած չէիր դու միայնակ
Հայելու դիմա՜ ց…
Անթափա՜ նց…
Այլ կանգնած էինք ես և դու
Հայելու դիմա՜ ց…
Անթաքու՜ յց…
Հայելու դիմաց դու էիր կանգնած,
Քո փոխարեն՝ ես էի այնտեղ,
Ինձ էիր տեսնում՝ քեզ տեսնելով,
Իսկ ես կանգնած հայելու դիմաց
Ինձ չէի տեսնում,բայց ոչինչ էլ չէի հասկանում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ