Սիլիկոնյան հովիտ

Այս տարածքը գտնվում է Կալիֆորնիա նահանգում և հայտնի է նաև հյուսիսային Կալիֆորնիա անվամբ։ Սիլիկոնյան հովիտը Սան-Ֆրանցիսկոյի և Սան-Խոսեի միջև ընկած ֆինանսական գոտին է, որը ներառում է  շուրջ 15 քաղաքներ: Հովտի վաղ շրջանի զարգացման գործում հատկապես կարևոր դեր է խաղացել  Սթենֆորդի համալսարանը:
Այստեղ են գտնվում աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները և հազարավոր նորաստեղծ ընկերություններ: Սիլիկոնյան հովիտը համարվում է տեխնոլոգիա, նորարարություն և հարստություն բառերի հոմանիշը:
Ըստ Glassdoor- ի, տարածաշրջանի ամենաբարձր վարձատրվող տեխնոլոգիական ընկերություններում միջին աշխատավարձը տատանվում է 133,000 դոլարից մինչև 171,000 դոլար: Լավագույն ծրագրային ապահովման ինժեներներն ու ծրագրավորողները, մեծ պահանջարկ ունեն, քանի որ տեխնոլոգիական ընկերությունները մրցում են նրանց հմտությունների համար: Բարձր պահանջարկը նշանակում է ավելի մրցունակ աշխատավարձ՝ լավագույններից լավագույններին հավաքագրելու համար:
Այստեղ են  տեղակայված  այնպիսի ընկերությունների ներկայացուցչություններ, ինչպիսիք են Adobe, Cisco, Facebook, Apple, eBay, Xerox, Google, Yahoo!  և այլն:
Այս տարածքը կարևոր դեր է խաղում ամերիկյան տնտեսության մեջ, քանի որ Սիլիկոնային հովտի ընդհանուր շահույթը կազմում է մոտավորապես 250 միլիարդ դոլար:
Նշենք որ, հայկական մի շարք ստարտափներ արդեն իսկ գործում են Սիլիկոնյան հովտում:
Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ Սիլիկոնյան Հովտում տեղի ունեցող իրադարձություններին, կարող եք դիտել Սիլիկոնյան Հովիտ ( Silicon Valley ) հեռուստասերիալը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ