
Մի քանի թաքնված տեսարժան վայր Հայստանում, որոնց մասին հավանաբար չէիք լսել
Հայաստանում այսօր մեծ թափով զարգանում է տուրիզմը: Սակայն տուրիստների մեծ մասը այցելում է առավել շատ ճանաչում ունեցող վայրեր: Այդպիսի վայրեր են նախընտրում այցելել նաև ՀՀ քաղաքացիները: Այժմ ձեզ ենք ներկայացնում 6 թաքնված վայր, որոնց ծանոթանալուց հետո կցանկանաք այցելել այդ վայրերը:
Հին Խնձորեսկ
Խնձորեսկը այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ:
Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:
Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:
Արենի քարանձավ
Թռչունների քարանձավը գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30մ բարձրության վրա: Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում): Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի հետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։
Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր:Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով:
Աշխարհի ամենահին կոշիկըհայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին:
Ստեփանավանի դենդրոպարկ
Քարերի սիմֆոնիա
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO), ամփոփելով երկու տարին մեկ անցկացվող «Vettor Giusti» լավագույն տուրիստական պաստառ մրցույթի արդյունքները, հաղթող ճանաչվեց Հայաստանը: Համաձայն մրցույթի պայմանների` ամեն երկրի կողմից մեկական պաստառ է ներկայացվում, և սովորաբար, ԶՀԿ ներկայացնող ընկերությունները կազմակերպում են ֆոտո-մրցույթ, որի ժամանակ ընտրվում է լավագույն նկարը` արդեն «Vettor Giusti» միջազգային մրցույթին ներկայացնելու համար:Օնլայն քվեարկության արդյունքում ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է, և Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել:
Մեծամոր
Ահա գեղատեսիլ վայրերը: Այցելեք և վայելեք:
Դե իսկ դրանց մասին ինֆորմացիան barevarmenia.com-ից, իսկ լուսանկարները` helpme.am, wikipedia.org, garnigeghard.com, newmag.am, econews.am,armeniagogo.com և hushardzan.am կայքերից: