Հերման Հեսսե «Սիդհարթա»: Հնդկական հոգով լեցուն խորիմաստ մեջբերումներ գրքից

Ձեզ ենք ներկայացնում խորիմաստ մեջբերումներ Հերման Հեսսեի հնդկական իմաստությամբ և շնչով հագեցած «Սիդհարթա» ստեղծագործությունից։

 

  • Սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ,գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան  հնարավոր չէ։

 

  •  Պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը։ Միայն այդ պայմանով զգացողությունները դառնում են ճանաչողություն ու չեն կորչում, այլ էություն են ձեռք բերում և սկսում են ժառանգել այն լույսը, որ պարփակված է իրենց մեջ։

 

  •  Այն ժամանակ ես իմ առաջ համառ նպատակ դրեցի։ Եվ հենց այն նույն վայրկյանից, երբ իմ մեջ ծնվեց այդ նպատակը, ես արդեն գիտեի, որ կարողանալու եմ այն իրագործել։

 

  • Ոչ ոք չի կարող հասնել փրկության շնորհիվ որևէ ուսմունքի։

 

  •  Նայիր, երբ դու ջրի մեջ քար ես նետում, ապա այն շատ արագ ամենակարճ ճանապարհով ջրի հատակն է ընկղմվում։ Նույն կերպ է վարվում նաև Սիդհարթան երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում։

Աղբյուր՝ mediamag.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ